Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ֆուտբոլն ու մերձֆուտբոլայինը

Ֆուտբոլն ու մերձֆուտբոլայինը
05.03.2017 | 14:46

Ձմեռային արձակուրդից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: «Ալաշկերտը» 2:1 հաշվով հաղթել է «Բանանցին»: Հետխաղյա մամլո ասուլիսում հաղթող թիմի գլխավոր մարզիչը խաղին անդրադարձից զատ իմիջիայլոց նկատել է, որ «մեր դաշտերն անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան Ամերիկայի արհեստական դաշտերը»:


Արամ Ոսկանյանը եթե նկատի է ունեցել ծովի մակերևույթից դրանց ունեցած բարձրությունը, թեմայից պատշաճ իմացություն է դրսևորել, իսկ եթե նկատի է ունեցել այդ դաշտերի որակական մակարդակը, ապա միանշանակ ցանկալի կլիներ լավ դաշտերի կողքին գոնե ամերիկյան ֆուտբոլի մակարդակն ունենալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ